Թուրքիան հայտարարել է, որ երկրի պառլամենտում չկա խտրականություն
Նոյեմբեր 20, 2016 13:07 Asia/Tehran
Բեքիր Բոզդաղն, անդրադառնալով Ժողովրդադեմոկրատական կուսակցության որոշ անդամների ձերբակալությանը, ասել է.-«Թուրքիայի պառլամենտում չկա խտրականություն կուսակցությունների ներկայացուցիչների միջև»:
«Անաթոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բոզդաղն ասել է.-«Ժողովրդադեմոկրատական կուսակցության ձերբակալված անդամներն անտարբեր են եղել իրենց դատական գործի հանդեպ»:
Նոյեմբերի 5-ին Թուրքիայում ձերբակալվել են ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարներ Սալահեդդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուգսեգը և պառլամենտի մի քանի ներկայացուցիչներ:
Անկարայի կառավարությունը նրանց մեղադրում է Թուրքիայի Քուրդստանի բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ:
Պիտակ