Թուրքիան հայտարարել է, որ երկրի պառլամենտում չկա խտրականություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43432-Թուրքիան_հայտարարել_է_որ_երկրի_պառլամենտում_չկա_խտրականություն
Բեքիր Բոզդաղն, անդրադառնալով Ժողովրդադեմոկրատական կուսակցության որոշ անդամների ձերբակալությանը, ասել է.-«Թուրքիայի պառլամենտում չկա խտրականություն կուսակցությունների ներկայացուցիչների միջև»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 13:07 Asia/Tehran
  • Թուրքիան հայտարարել է, որ երկրի պառլամենտում չկա խտրականություն

Բեքիր Բոզդաղն, անդրադառնալով Ժողովրդադեմոկրատական կուսակցության որոշ անդամների ձերբակալությանը, ասել է.-«Թուրքիայի պառլամենտում չկա խտրականություն կուսակցությունների ներկայացուցիչների միջև»:

«Անաթոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բոզդաղն ասել է.-«Ժողովրդադեմոկրատական կուսակցության ձերբակալված անդամներն անտարբեր են եղել իրենց դատական գործի հանդեպ»: 

Նոյեմբերի 5-ին Թուրքիայում ձերբակալվել են ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարներ Սալահեդդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուգսեգը  և պառլամենտի մի քանի ներկայացուցիչներ:

Անկարայի կառավարությունը նրանց մեղադրում է Թուրքիայի Քուրդստանի բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ: