Թուրքիան չի բացառում ԵՄ փոխարեն ՇՀԿ մտնելու հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43465-Թուրքիան_չի_բացառում_ԵՄ_փոխարեն_ՇՀԿ_մտնելու_հնարավորությունը
Թուրքիան «չպետք է մտասևեռվի» Եվրամիությանը միանալու վրա, այն դիտարկում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցելու հնրավարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 19:12 Asia/Tehran
  • Թուրքիան չի բացառում ԵՄ փոխարեն ՇՀԿ մտնելու հնարավորությունը

Թուրքիան «չպետք է մտասևեռվի» Եվրամիությանը միանալու վրա, այն դիտարկում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցելու հնրավարությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է  Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիան, առաջին հերթին, պետք է իրեն հանգիստ զգա ԵՄ-ի (անդամակցության - ԻՖ ) հարցի առնչությամբ»,- ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում Hurriyet թերթը, որոնք նա ասել է իրեն Ուզբեկստան ուղևորության ժամանակ ուղեկցող լրագրողներին։

«Ինչ-որ մեկը կարող է քննադատել ինձ, բայց ես հայտնում եմ իմ կարծիքը,- շարունակել է Էրդողանը։ - Օրինակ, ես ասում եմ, թե ինչու չի կարող Թուրքիան տեղ զբաղեցնել «Շանհայի հնգյակում»։

Նա նաև նշել է, որ Թուրքիային «շատ ավելի հարմար կլինի» աշխատել ՇՀԿ-ի կազմում այն դեպքում, երբ ԵՄ-ն արդեն տասնյակ տարիներ ձգձգում է երկրի անդամակցության գործընթացը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է արդեն հաջորդ տարի անցկացնել հանրաքվե ԵՄ ձգտելու անհրաժեշտության հարցի շուրջ։

ՇՀԿ-ի անդամ են Ղազախստանը, Ղրղրզստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ 2015թ. սկսվել է կազմակերպություն Հնդկաստանի և Պակիստանի ընդունման ընթացակարգը։ ՇՀԿ-ի դիտորդներ են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան։

Armenpress.am