Շուրջ մեկ միլիոն սիրիացիներ գտնվում են պաշարման մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43585-Շուրջ_մեկ_միլիոն_սիրիացիներ_գտնվում_են_պաշարման_մեջ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է. «Սիրիայի շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ գտնվում են պաշարման մեջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2016 04:16 Asia/Tehran
  • Շուրջ մեկ միլիոն սիրիացիներ գտնվում են պաշարման մեջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է. «Սիրիայի շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ գտնվում են պաշարման մեջ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հումանիտար հարցերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՛Բրայանն Անվտանգության խորհրդի երկուշաբթի օրվա նիստում ասել է. «Չնայած սիրիացիների պաշարմանը վերջ տալու  ջանքերին, այս պահին 947 հազար մարդ գտնվում է պաշարման մեջ»:

Առանց անդրադառնալու բախման տարածքներում ու հատկապես Հալեպում պատերազմի հրահրման և խաղաղ քաղաքացիների պաշարման մեջ հայտնվելու հարցում ահաբեկչական խմբերի դերակատարությանը, Օ՛Բրայանը նշել է, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն  Սիրիայի կառավարությունն է:

Նիստի ընթացքում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը նույնպես   Բաշար Ասադի կառավարությանը մեղարել է  երկրում ճգնաժամը սրելու մեջ: Նա նշել է, որր Վաշինգտոնը Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ջանք է գործադրում:

Անվտանգության խորհրդի երկուշաբթի օրվա նիստում քննարկվել է Սիրիայի վերաբերյալ թիվ 2139, 2165, 2191 և 2258 բանաձևերի գործադրման ընթացքը:

Հակ է նշել, որ ահաբեկչական խմբերն արդեն վեց տարի ոճրագործություններ են իրականացնում Սիրիայի ժողովրդի դեմ: Նրանց հովանավորող եկրների նպատակն է կործանել Սիրիայի գործող կառավարությունը: