Թուրքիայի անվտանգության համակարգից և զինված ուժերից հեռացվել է մոտ 10.000 աշխատակից
Նոյեմբեր 22, 2016 08:36 Asia/Tehran
Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ երկրի անվտանգության համակարգից և զինված ուժերից հեռացվել է մոտ 10.000 աշխատակից, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Մասնավորապես՝ նոր կադրային զտումների շրջանակում թուրքական ԶՈՒ-ն լքել է 1.988 աշխատակից, և ևս 7.586 ոստիկան ազատվել է անվտանգության համակարգից:
Խորհրդի որոշմամբ երկրում դադարեցվել է ևս 7 թերթի, 193 միության, 1 ամսագրի և 1 ռադիոկայանի աշխատանք:
lratvakan.am/
Պիտակ