Էրդողանը դռնփակ հանդիպում է ունեցել Սթոլթենբերգի հետ
Նոյեմբեր 22, 2016 12:18 Asia/Tehran
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում գտնվող նստավայրում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։
Հանդիպումն անցկացվել է դռնփակ պայմաններում և տևել է մոտ 1 ժամ և 45 րոպե։ Առկա տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են FETÖ-ի (Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպություն) ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, Ռաքքայի ազատագրման գործողության նախապատրաստությունը, PKK-ի դեմ պայքարը, եվրոպական մի շարք երկրների վերաբերմունքից Թուրքիայի դժգոհությունը։
1in.am
Պիտակ