Ստամբուլում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում, բնակիչները տարհանվում են
Նոյեմբեր 22, 2016 16:19 Asia/Tehran
Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում բռնկված հրդեհը ժամեր շարունակ մարել չի հաջողվում, հարակից շենքերի բնակիչները տարհանվում են, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ Բայրամփաշայում գտնվող եռահարկ արտադրամասերից մեկում բռնկված հրդեհը մարելու համար թաղամաս են տեղափոխվել Ստամբուլի Բաքըրքյոյ, Ֆաթիհ, Գազիօսմանփաշա, Շիշլի և Բաղջըլար շրջանների հրշեջ-փրկարարական ջոկատները, սակայն հրդեհը մարել դեռևս չի հաջողվում:
Խոշոր հրդեհը երևում է անգամ Ստամբուլի մյուս՝ Ասիական հատվածից:
Tert.am
Պիտակ