Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ մինչ 2029 թվականը. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ մինչ 2029 թվականը, ինչին կնպաստեն սահմանադրությունում հնարավոր ուղղումները։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Էրդողանի կողմից ստեղծված «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր է ներկայացնել երկրի սահմանադրությունում ուղղումներ մտցնելու հարցով հանրաքվեի անցկացման մասին օրինագիծ։ Աղբյուրների խոսքով՝ այդ ուղղումները թույլ կտան Էրդողանին նախագահի պաշտոնում մնալ մինչ 2029 թվականը։
Պաշտոնյաների խոսքով՝ արդյունքում երկրում վարչապետի պաշտոնը կարող է վերացվել։ Ներկայում Էրդողանն ու իր կուսակցությունը մտադիր են Թուրքիան վերափոխել նախագահական հանրապետության։ Նշվում է, որ ըստ ամենայնի, վարչապետի փոխարեն նախագահը կունենա երկրորդ տեղակալ։
armedia.am/