Թուրքիայի 13 նահանգում գյուլենականների դեմ գործողություն է իրականացվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43786-Թուրքիայի_13_նահանգում_գյուլենականների_դեմ_գործողություն_է_իրականացվել
Թուրքիայի 13 նահանգում համաժամանակյա գործողություն է իրականացվել գյուլենականներին ձերբակալելու նպատակով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2016 08:04 Asia/Tehran
  • Թուրքիայի 13 նահանգում գյուլենականների դեմ գործողություն է իրականացվել

Թուրքիայի 13 նահանգում համաժամանակյա գործողություն է իրականացվել գյուլենականներին ձերբակալելու նպատակով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում իրականացվող գործողության ժամանակ իրավապահ մարմիններն ունեցել են 40 անձի, որոնց թվում 17-ը կանայք են, ձերբակալելու որոշում: Նրանցից մի քանիսն արդեն ձերբակալվել են:

Գործողություններն անց են կացվել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Քոնյայում, Քոջաէլիում, Դիարբեքիրում, Էրզրումում, Էսքիշեհիրում, Քիրշեհիրում, Օրդուում, Ուշաքում, Հաքքարիում:

orer.am/