Ահաբեկչություն Ադանայում. կա երկու զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43918-Ահաբեկչություն_Ադանայում._կա_երկու_զոհ
Թուրքիայի Ադանայի նահանգապետարանի ավտոկայանման կետում մեքենա է պայթեցվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2016 07:44 Asia/Tehran
  • Ահաբեկչություն Ադանայում. կա երկու զոհ

Թուրքիայի Ադանայի նահանգապետարանի ավտոկայանման կետում մեքենա է պայթեցվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` կատարվածը բնորոշելով որպես ահաբեկչություն:

Պայթյունի հետևանքով հրդեհվել են հարակից մեքենաները ևս, վնասվել է նահանգապետարանի շենքը: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներ:

Ադանայի նահանգապետ Մահմութ Դեմիրթաշը հայտնել է, որ պայթյունը ենթադրաբար կնոջ կողմից է իրականացվել: Զոհվել է երկու, վիրավորվել 16 մարդ: Վիրավորները հոսպիտալացվել են:

Armenpress.am