Ահաբեկչություն Ադանայում. կա երկու զոհ
Նոյեմբեր 24, 2016 07:44 Asia/Tehran
Թուրքիայի Ադանայի նահանգապետարանի ավտոկայանման կետում մեքենա է պայթեցվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` կատարվածը բնորոշելով որպես ահաբեկչություն:
Պայթյունի հետևանքով հրդեհվել են հարակից մեքենաները ևս, վնասվել է նահանգապետարանի շենքը: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներ:
Ադանայի նահանգապետ Մահմութ Դեմիրթաշը հայտնել է, որ պայթյունը ենթադրաբար կնոջ կողմից է իրականացվել: Զոհվել է երկու, վիրավորվել 16 մարդ: Վիրավորները հոսպիտալացվել են:
Armenpress.am
Պիտակ