Ահաբեկիչները համաձայնել են թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Հալեպ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43990-Ահաբեկիչները_համաձայնել_են_թույլ_տալ_հումանիտար_օգնության_մուտքը_Հալեպ
ՄԱԿ-ը հայտարարել է, որ զինված խմբերը համաձայնել են թույլ տալ հումանիտար օգնություն ուղարկել Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչներին: Այս մասին հաղորդում է «Ալ Ալամ» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2016 14:33 Asia/Tehran
  • Ահաբեկիչները համաձայնել են թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Հալեպ

ՄԱԿ-ը հայտարարել է, որ զինված խմբերը համաձայնել են թույլ տալ հումանիտար օգնություն ուղարկել Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչներին: Այս մասին հաղորդում է «Ալ Ալամ» լրատվական գործակալությունը:

ՄԱԿ-ը նոյեմբերի 24-ին հայտարարել է.«Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան հատվածում գտնվող զինված խմբերը համաձայնել են թույլ տալ այդ տարածքի բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկել  և Ռուսաստանն էլ հաստատել է այդ որոշումը»:

Ըստ հաղորդման, ՄԱԿ-ը հավելել է.«Սպասում ենք այս կապակցությամբ Սիրիայի բոլոր հակամարտող խմբերի կանաչ լույսին»:

Նշենք, որ Սիրիայի բանակային ուժերը Հալեպի ազատագրման գործողություններում սեղմել են քաղաքի արևելյան հատվածում գտնվող ահաբեկիչների շրջափակման օղակը և բանակն ու նրա դաշնակիցները նոյեմբերի 24-ին մոտեցել են Հալեպի արևելքում գտնվող Բաաիդին հրապարակին: