Ֆեյսալ Մեղդադ. Թուրք բանակայինները պետք է դուրս գան Սիրիայից
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է այդ երկրից Թուրքիայի բանակայինների դուրսբերման անհրաժեշտությունը:
Լիբանանի «Ալմայադին» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, շաբաթ օրը Մեղդադը հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության ու ճգնաժամի պատասխանատուն Թուրքիան է: «Թուրքիայի կողմից Սիրիայի որոշ շրջանների գրավման պատճառով, տարածաշրջանում լարվածությունը չի վերանալու». ասել է նա:
Սիրիայի զինված ուժերը կարմիր գիծ են դրել երկրի հյուսիսային շրջանում, նշելով, որ ոչ մեկին թույլ չեն տալու անցնել այդ գիծը:
Սիրիացիները շեշտել են, որ Հալեպի արևելյան արվարձանում ստրատեգիանական նշանակության Ալ-Բաբ քաղաքի գրավումը հեշտ չի լինելու օտար ուժերի համար:
Թուրքիան ՝ որպես ահաբեկիչների աջակից, ահաբեկչության դեմ պայքարի հավակնությամբ, օգոստոսի 24-ից Սիրիայի հյուսիսում քուրդ բանակայինների դեմ սկսել է «Եփրատի վահան» կոչվող գործողությունը :