Էրդողան. «Եվրախորհրդարա՛ն, տեղդ իմացի՛ր»
Եվրախորհրդարանը պետք է հասկանա, որ Թուրքիան ղեկավարում է ոչ թե ինքն, այլ երկրի կառավարությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու կոչ անող բանաձևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Anadolu-ին:
«Եվրախորհրդարա՛ն, տեղդ իմացի՛ր: Այս երկիրը ղեկավարում է ոչ թե Եվրախորհրդարանն, այլ կառավարությունը: Անհրաժեշտության դեպքում մենք կերկարաձգենք արտակարգ դրությունը: Այս հարցը վերաբերում է Թուրքիայի կառավարությանն ու խորհրդարանին, և ոչ թե Եվրոպական խորհրդարանին»,- ասել է էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները որոշումներ կայացնելիս հիմնվում են ժողովրդի կարծիքի վրա, այլ ոչ թե արտասահմանից հնչող խորհուրդների:
«Քաղաքացիները պահանջում են մահապատժի վերականգնում: Եթե խորհրդարանը հավանություն տա նման որոշման, ապա ես կաջակցեմ այդ քայլը ... Թուրքիայից պահանջել չպայքարել ահաբեկչական կառույցների դեմ այն դեպքում, երբ մենք ամեն օր բախվում ենք ահաբեկչության, հավասարազոր է երկիրը ահաբեկիչներին հանձնելու կոչին»,- ասել է Էրդողանը:
armedia.am/