Քուվեյթում Եմենի ճգնաժամի վերաբերյալ բանակցությունների նոր փուլ է անցկացվելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44377-Քուվեյթում_Եմենի_ճգնաժամի_վերաբերյալ_բանակցությունների_նոր_փուլ_է_անցկացվելու
Նոյեմբերի 26-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում լրագրողների հետ ունեցած զրույցում, շնորհակալություն հայտնելով Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի համար, Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ահմեդն ընդգծել է Քուվեյթում երկխոսության նոր փուլ սկսելու համար ՄԱԿ-ի և Մասկատի կողմից որոշակի նախագիծ ներկայացվելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2016 14:34 Asia/Tehran
  • Քուվեյթում Եմենի ճգնաժամի վերաբերյալ բանակցությունների նոր փուլ է անցկացվելու

Նոյեմբերի 26-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում լրագրողների հետ ունեցած զրույցում, շնորհակալություն հայտնելով Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի համար, Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ահմեդն ընդգծել է Քուվեյթում երկխոսության նոր փուլ սկսելու համար ՄԱԿ-ի և Մասկատի կողմից որոշակի նախագիծ ներկայացվելու անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը՝ Վալադ Ալ Շեյխ Ահմեդը հայտարարել է.-«Քուվեյթում մոտ 10 օրով անցկացվելիք եմենական բանակցությունների նոր փուլի նպատակը կողմերի միջև համաձայնագրի ստորագրումն է: Մեծ հավանականությամբ նոյեմբերի վերջերին Քուվեյթում կմեկնարկեն բանակցությունները»։

Եմենում 48-ժամյա կարճատև հրադադարը անբավարար համարելով՝ Էսմայիլ Վալադ Ալ Շեյխ Ահմեդը կարևորել է այդ երկրում իրական, երկարատև հրադարար հաստատելու անհրաժեշտությունը: Նա դրական է գնահատել Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերը: