Սիրիայի բանակի անուղղակի պատերազմը Թուրքիայի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44548-Սիրիայի_բանակի_անուղղակի_պատերազմը_Թուրքիայի_հետ
Սիրիան հյուսիսում անուղղակիորեն պատերազմում է Թուրքիայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 08:03 Asia/Tehran
  • Սիրիայի բանակի անուղղակի պատերազմը Թուրքիայի հետ

Սիրիան հյուսիսում անուղղակիորեն պատերազմում է Թուրքիայի հետ:

«Բորասա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով երկրի հյուսիսում Անկարային հարող զինված խմբավորումների ներկայությանը, Սիրիայի պաշտպանության նախարարության անվտանգության բաժնի պետ՝ Սամիր Սուլեյմանը հայտարարել է, որ Հալեպի արվարձաններոմ այդ խմբավորումների դեմ Սիրիայի բանակի կողմից մղվող պայքարն անուղղակի պատերազմ է Թուրքիայի դեմ:

Սուլեյմանը նշել է, որ Թուրքիան զենք և ռազմական փորձագետներ է տրամադրել ահաբեկչական խմբավորումներին, որոնցից շատերը սպանվել են բախումների ժամանակ:

Այդ առնչությամբ, Սիրիայի քրդերի դեմոկրատական միություն կուսակցությունը հայտարարել է, որ համաձայնության է եկել Սիրիայի բանակի հետ` երկրի հյուսիսում Թուրքիայի ուժերի դեմ պայքարելու համար:

Սիրիայի փոխարտգործնախարար՝ Ֆեյսալ Ալ-Մեղդադը հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածություն և ճգնաժամ առաջացնելու հարցում մեղավոր է Թուրքիան: Նա հայտարարել է, որ Թուրքիան պետք է անհապաղ հեռանա Սիրիայի տարածքից: