Էրդողան. «Թուրքիան ոչ թե հյուր, այլ տանտեր է Եվրոպայում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44992-Էրդողան._Թուրքիան_ոչ_թե_հյուր_այլ_տանտեր_է_Եվրոպայում
Թուրքիան ոչ թե հյուր, այլ տանտեր է Եվրոպայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Ermenihaber-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 12:37 Asia/Tehran
  • Էրդողան. «Թուրքիան ոչ թե հյուր, այլ տանտեր է Եվրոպայում»

Թուրքիան ոչ թե հյուր, այլ տանտեր է Եվրոպայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Ermenihaber-ը:

«Եվրոպական երկրներին չի հաջողվի հեռացնել Թուրքիային Եվրոպայից: Թուրքիան պատրաստ է դառնալ ԵՄ-ի լիիրավ անդամ, եթե Եվրամիության ղեկավարությունը դադարեցնի իր երկակի ստանդարտների քաղաքականությունը:  Անկարան հոգնել է ԵՄ-ից պատասխան սպասելուց»,-հավելել է Էրդողանը:

ԵՄ-ի կազմում ընդգրկվելու դիմումը Թուրքիան ներկայացրել է 1987թ-ին, իսկ բանակցություններն այդ հարցի շուրջ սկսվել են 2005թ-ից: Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ամենավիճելի հարցերից մեկը միգրացիոն քաղաքականությունն է:


2016թ-ի մարտին  կողմերը ստորագրել են համաձայնություն, որում ամրագրվել են Էգեյան ծովով միգրանտների տարանցումը սահմանափակող կոշտ միջոցներ: Մարտ ամսին կնքված այս համաձայնությունը թուրքական իշխանությունների կողմից  ընկալվում է որպես քայլ առաջ երկրի եվրաինտեգրման գործընթացում:

 

armedia.am/