Թուրքիայում կրկին կֆինանսավորեն հայերեն թերթերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45091-Թուրքիայում_կրկին_կֆինանսավորեն_հայերեն_թերթերը
Թուրքայի Մամուլի խորհուրդը որոշում է կայացրել կրկին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ազգային փոքրամասնությունների թերթերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 06:17 Asia/Tehran
  • Թուրքիայում կրկին կֆինանսավորեն հայերեն թերթերը

Թուրքայի Մամուլի խորհուրդը որոշում է կայացրել կրկին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ազգային փոքրամասնությունների թերթերին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Թուրքիայի Մամուլի խորհուրդը նոյեմբերի 23–ից 25–ը անցկացրած խորհրդաժողովի ժամանակ որոշում է կայացրել ֆինանսական աջակցություն ցուցաբերել ազգային փոքրամասնություններին պատկանող «Նոր Մարմարա», «Ժամանակ», «Ակոս», «Ափոյեվմատինի», «ԻՀՈ», «Շալոմ» թերթերին։

Նշվում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող թերթերը ֆինանսական ծանր կացության մեջ են գտնվում, որոնց մի մասը փակման եզրին է գտնվում։

News.am