ՄԱԿ-ը Սինիստական ռեժիմից պահանջել է լքել Գոլանի բարձրունքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45139-ՄԱԿ_ը_Սինիստական_ռեժիմից_պահանջել_է_լքել_Գոլանի_բարձրունքները
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սիոնիստական ռեժիմից պահանջել է լքել Գոլանի բարձրունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 12:53 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Սինիստական ռեժիմից պահանջել է լքել Գոլանի բարձրունքները

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սիոնիստական ռեժիմից պահանջել է լքել Գոլանի բարձրունքները:

Ըստ «Press tv» հեռուստաընկերության հաղորդման՝ 37 երկրների կողմից առաջարկված բանաձևի համաձայն Սիոնիստական ռեժիմից պահանջվել է լքել 1967 թվականից ի վեր բռնագրավված Գոլանի բարձրունքները: Բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:

Բանաձևը նաև քննադատել է Իսրայելի ռեժիմին 1981 թվականից ի վեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 497 բանաձևն անտեսելու համար:

Հիշյալ բանաձևում, Իսրայելի ռեժիմը կրկին անգամ մեղադրվել է կազմակերպության կանոնադրությունը և միջազգային օրենքները չհարգելու մեջ:

Գլխավոր ասամբլեայի անդամները խստորեն քննադատել են Գոլանի բարձրունքներում Իսրայելի ուժերի իրականացրած քայլերը: