ՄԱԿ-ը Սինիստական ռեժիմից պահանջել է լքել Գոլանի բարձրունքները
Դեկտեմբեր 03, 2016 12:53 Asia/Tehran
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սիոնիստական ռեժիմից պահանջել է լքել Գոլանի բարձրունքները:
Ըստ «Press tv» հեռուստաընկերության հաղորդման՝ 37 երկրների կողմից առաջարկված բանաձևի համաձայն Սիոնիստական ռեժիմից պահանջվել է լքել 1967 թվականից ի վեր բռնագրավված Գոլանի բարձրունքները: Բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
Բանաձևը նաև քննադատել է Իսրայելի ռեժիմին 1981 թվականից ի վեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 497 բանաձևն անտեսելու համար:
Հիշյալ բանաձևում, Իսրայելի ռեժիմը կրկին անգամ մեղադրվել է կազմակերպության կանոնադրությունը և միջազգային օրենքները չհարգելու մեջ:
Գլխավոր ասամբլեայի անդամները խստորեն քննադատել են Գոլանի բարձրունքներում Իսրայելի ուժերի իրականացրած քայլերը:
Պիտակ