Թուրքիայում սպանվել են ՔԲԿ-ի 94 զինյալներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45448-Թուրքիայում_սպանվել_են_ՔԲԿ_ի_94_զինյալներ
Թուրքիայի բանակի շտաբը հայտարարել է, որ երկրի հարավային և հարավարևելյան շրջաններում սպանվել են ՔԲԿ-ի 94 զինյալներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2016 14:45 Asia/Tehran
  • Թուրքիայում սպանվել են ՔԲԿ-ի 94 զինյալներ

Թուրքիայի բանակի շտաբը հայտարարել է, որ երկրի հարավային և հարավարևելյան շրջաններում սպանվել են ՔԲԿ-ի 94 զինյալներ:

Թուրքիայի բանակի շտաբը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Հաքարի, Բինգյոլ, Շիրնակ, Բաթման, Աղրի, Մուշ և Թունջլի նահանգներում, Թուրքիայի ռազմական և ոստիկանական ուժերի իրականացրած գործողության ընթացքում սպանվել են ՔԲԿ-ի մի խումբ զինյալներ:

Թուրքիայի բանակի համատեղ շտաբի հայտարարության համաձայն՝ այդ գործողության ընթացքում կործանվել են ՔԲԿ-ի 53 ապաստարաններ և պահեստներ:

ՔԲԿ-ն հայտարարել է, որ Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան շրջաններում բանակի իրականացրած գործողության զոհ են դարձել հիմնականում քուրդ խաղաղ բնակիչները:

Թուրքիան, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ՔԲԿ-ն ահաբեկչական խմբավորում են համարում: