Թուրքիան հետախուզական արբանյակ է արձակել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45457-Թուրքիան_հետախուզական_արբանյակ_է_արձակել
Թուրքիան արձակել է Göktürk-1 հետախուզական արբանյակը։ Այն արձակվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2016 19:00 Asia/Tehran
  • Թուրքիան հետախուզական արբանյակ է արձակել

Թուրքիան արձակել է Göktürk-1 հետախուզական արբանյակը։ Այն արձակվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից։

Տեսակոնֆերենցիայի ռեժիմում հեռարձակմանը հետեւում էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ «Այս արբանյակը շատ կարեւոր է մեր զինված ուժերի համար։ Այսօրվա դրությամբ սա տեխնոլոգիապես ամենազարգացած արբանյակն է։ Բարի  ճանապարհ»,- ասել է նա։

Göktürk-1 արբանյակը Թուրքիայի ԶՈւ-երին ապահովելու է Երկրի մակերեսի բարձր թողունակության լուսանկարներով։ Երկրի շուրջ արբանյակի պտույտը 90 րոպե է տեւելու։ Այն Երկիր է ուղարկելու տարեկան 60 հազար լուսանկար։ Արբանյակի ստեղծման աշխատանքներին որպես  կապալառուներ մասնակցել են իտալական Telespazio ու ֆրանսիական Thales Alenia Space ընկերությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

News.am