Մոսուլից փախել են ԻԼԻՊ-ի պարագլուխները
Իրաքի Նինվե նահանգի տեղական աղբյուրները հայտարարել են, որ Մոսուլից դեպի Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ են փախել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխները, նրանց թվում Աբուբաքր Ալ-Բաղդադին:
Մոսուլում իրարահաջորդ պարտություններից հետո, ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին մի քանի ահաբեկիչների հետ միասին թաքնվել է Սիրիայի հետ սահմանամերձ Նինվե նահանգի Ալ-Բոաջի շրջանում:
Նկատի առնելով Մոսուլում Իրաքի ժողովրդական ուժերի և բանակի առաջխաղացումը , ահաբեկիչները այդ խմբի մյուս անդամներին ևս կոչ են արել հեռանալ Մոսուլից:
Մոսուլի ազատագրման գործողության հրամանատար՝ Նաջմ Ալ-Ջոբուրին ասել է.«Մինչև 2016-ի ավարտը Մոսուլը կազատագրվի»:
Մոսուլի ազատագրման գործողությունն սկսվել է 2015 թվականի հոկտեմբերի 17-ին և վերջին օրերի ընթացքում իրաքյան ուժերին հաջողվել է մուտք գործել արևելյան կողմից Մոսուլի արվարձանում գտնվող թաղամասեր: