Մոսուլից փախել են ԻԼԻՊ-ի պարագլուխները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45499-Մոսուլից_փախել_են_ԻԼԻՊ_ի_պարագլուխները
Իրաքի Նինվե նահանգի տեղական աղբյուրները հայտարարել են, որ Մոսուլից դեպի Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ են փախել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխները, նրանց թվում Աբուբաքր Ալ-Բաղդադին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 08:08 Asia/Tehran
  • Մոսուլից փախել են ԻԼԻՊ-ի պարագլուխները

Իրաքի Նինվե նահանգի տեղական աղբյուրները հայտարարել են, որ Մոսուլից դեպի Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ են փախել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխները, նրանց թվում Աբուբաքր Ալ-Բաղդադին:

Մոսուլում իրարահաջորդ պարտություններից հետո, ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին մի քանի ահաբեկիչների հետ միասին թաքնվել է Սիրիայի հետ սահմանամերձ Նինվե նահանգի Ալ-Բոաջի շրջանում:

Նկատի առնելով Մոսուլում Իրաքի ժողովրդական ուժերի և բանակի առաջխաղացումը , ահաբեկիչները  այդ խմբի մյուս անդամներին ևս կոչ են արել հեռանալ Մոսուլից:

Մոսուլի ազատագրման գործողության հրամանատար՝ Նաջմ Ալ-Ջոբուրին ասել է.«Մինչև 2016-ի ավարտը Մոսուլը կազատագրվի»:

Մոսուլի ազատագրման գործողությունն սկսվել է 2015 թվականի հոկտեմբերի 17-ին և վերջին օրերի ընթացքում իրաքյան ուժերին հաջողվել է մուտք գործել արևելյան կողմից Մոսուլի արվարձանում գտնվող թաղամասեր: