ԻԼԻՊ-ն սպառնում է հարձակում գործել թուրքական դեսպանատների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45517-ԻԼԻՊ_ն_սպառնում_է_հարձակում_գործել_թուրքական_դեսպանատների_վրա
«ԻԼԻՊ»-ի նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբի ալ-Հասան ալ-Մուհագերը հայտարարել է ամբողջ աշխարհում թուրքական դեսպանությունների և հյուպատոսությունների վրա հարձակումներ իրականացնելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Reuters Մուհագերի հայտարարության աուդիոձայնագրությանը հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 10:50 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ն սպառնում է հարձակում գործել թուրքական դեսպանատների վրա

«ԻԼԻՊ»-ի նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբի ալ-Հասան ալ-Մուհագերը հայտարարել է ամբողջ աշխարհում թուրքական դեսպանությունների և հյուպատոսությունների վրա հարձակումներ իրականացնելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Reuters Մուհագերի հայտարարության աուդիոձայնագրությանը հղումով:

Նա նշել է, որ ԻՊ կողմնակիցները պետք է հարձակում գործեն թուրքական ռազմական, տնտեսական և լրատվական հաստատությունների վրա՝ այդ թվում նաև ամբողջ աշխարհում երկիրը ներկայացնող դեսպանատների և հյուպատոսությունների վրա:

Reuters-ը նշում է, որ ձայնագրության իսկությունը դեռևս չի հաջողվել ստուգել:

armedia.am