Ռուսաստանի հետ հարաբերություններն արագ տեմպերով բարելավվում են. Թուրքիայի վարչապետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45541-Ռուսաստանի_հետ_հարաբերություններն_արագ_տեմպերով_բարելավվում_են._Թուրքիայի_վարչապետ
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն արագ տեմպերով բարելավվում են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 12:19 Asia/Tehran
  • Ռուսաստանի հետ հարաբերություններն արագ տեմպերով բարելավվում են. Թուրքիայի վարչապետ

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն արագ տեմպերով բարելավվում են։

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը։

«Մենք անցյալում ենք թողել այն ժամանակահատվածը, որն անհանգստություն էր առաջացնում երկու կողմերի մոտ։ Մեր հարաբերություններն արագ տեմպերով բարելավվում են։ Կարծում եմ՝ մենք անհրաժեշտ դաս ենք քաղել»,- ասել է վարչապետը։

Յըլդըրըմի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները մեծ կորուստներ են կրել, ուստի անհրաժեշտ է զգալի ջանքեր գործադրել դրանք ծածկելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո:

1in.am