Թուրքիան բավականին ծանր դրության մեջ է հայտնվել. Իսկանդարյան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45598-Թուրքիան_բավականին_ծանր_դրության_մեջ_է_հայտնվել._Իսկանդարյան
Թուրքիան Ռուսաստանի հետ ինչ–որ հարկադիր դաշինքի է գնացել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 15:05 Asia/Tehran
  • Թուրքիան բավականին ծանր դրության մեջ է հայտնվել. Իսկանդարյան

Թուրքիան Ռուսաստանի հետ ինչ–որ հարկադիր դաշինքի է գնացել։

Այս մասին դեկտեմբերի 5-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան բավականին ծանր դրության մեջ է հայտնվել։ Ընդ որում, այն ծանր է բոլոր ճակատներում, Սիրիայում՝ մասնավորապես։ Անկարայի քաղաքականությունը նյարդայնացնում է գրեթե բոլոր արեւմտյան մայրաքաղաքներին։ «Եվ Ռուսաստանի հետ ինչ–որ մակարդակում համերաշխություն ցուցադրելով՝ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ իրենք ընկերներ են։ Սիրիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը հակասում են։ Սիրիայում հիմա ռուսական «պրոքիսները» կռվում են թուրքական «պրոքսիների» հետ, նրանք սպասում են միմյանց»,– նշել է Իսկանդարյանը։

News.am