Թուրքիան մասնակցում է Հալեպի արևելյան մասից զինյալների դուրսբերման աշխատանքին. Յըլդըրըմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45712-Թուրքիան_մասնակցում_է_Հալեպի_արևելյան_մասից_զինյալների_դուրսբերման_աշխատանքին._Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան մասնակցում է Հալեպի արևելյան մասից զինյալների դուրսբերման աշխատանքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 11:07 Asia/Tehran
  • Թուրքիան մասնակցում է Հալեպի արևելյան մասից զինյալների դուրսբերման աշխատանքին. Յըլդըրըմ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան մասնակցում է Հալեպի արևելյան մասից զինյալների դուրսբերման աշխատանքին:

«Այժմ հենց այդ հարցով զբաղվում է Թուրքիան: Ի սկզբանե մեր ջանքերն ուղղված են եղել Հալեպից ահաբեկչական խմբավորումների դուրբերմանը», - ասել է Յըլդըրըմը.

Նա խոսել է Թուրքիայի պատրաստակամության մասին պայքարել ներկա պահին Հալեպի արևելքում գտնվող գրոհայինների դեմ:

«Պետք է հստակ բաժանել նրանց, ովքեր պայքարում են իրենց երկրի ազատագրման համար և նրանց, ովքեր հայտնի են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Մեր ընդհանուր նպատակը ահաբեկչական խմբերի դեմ պայքարն է: Հետևաբար, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ այդ ուղղությամբ», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Յըլդըրըմի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ երկխոսությունը Մոսկվայի և Անկարայի միջև ամբողջությամբ վերականգնվել է և կշարունակվի նաև ապագայում:

operativ.am/