Էրդողանը փոխադարձ քայլով է սպառնացել Գերմանիային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45799-Էրդողանը_փոխադարձ_քայլով_է_սպառնացել_Գերմանիային
Թուրքիայի նախագահը Բեռլինում այդ երկրի խորհրդարանի փոխխոսնակ Այշենուր Բախչեկապիլիի կալանավորման պատճառով սպառնացել է, որ դիմելու է պատասխան քայլի է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 04:04 Asia/Tehran
  • Էրդողանը փոխադարձ քայլով է սպառնացել Գերմանիային

Թուրքիայի նախագահը Բեռլինում այդ երկրի խորհրդարանի փոխխոսնակ Այշենուր Բախչեկապիլիի կալանավորման պատճառով սպառնացել է, որ դիմելու է պատասխան քայլի է:

Համաձայն «Սաբահ» օրաթերթի ինտերնետային կայքէջի հաղորդման, Ռեջեբ Թայիբ Էրդողանը նախագահական նստավայրում կայացած քաղաքային ու գյուղական համայնքների պատասխանատուների 31-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ասել է. «Բախչեկապիլիին Քյոլնի օդանավակայանում ձերբակալել են, երբ նա Թուրքիա էր վերադառնում: Ոստիկանությունը անվավեր էր ճանաչել փոխխոսնակի ժամանակավոր անձնագիրը, որը նա ստացել էր Թուրքիայի հյուպատոսարանից այն բանից հետո, երբ նրա պայուսակը, որի մեջ էր եղել նաև դիվանագիտական անձնագիրը, գողացել էին Քյոլնում»:

Մեկ այլ լուրի համաձայն, Թուրքիայի նախագահը ասել է, որ թույլ չի տալու, որպեսզի այլ երկրի դրոշակ ծածանվի այդ երկրում:

«Որևէ ուժի չենք թույլատրելու մասնատել Թուրքիան»,-հայտարարել է Էրդողանը: