Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել են ԱԳՆ պարզաբանումների
Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի խորրդարանի փոխխոսնակ Այշենուր Բախչեկապիլիի հետ Քյոլնի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրները:
Բախչեկապիլիին Քյոլնի օդանավակայանում 45 րոպեով ձերբակալել էին, երբ նա Թուրքիա էր վերադառնում, քանի որ ոստիկանությունը անվավեր էր ճանաչել փոխխոսնակի ժամանակավոր անձնագիրը, որը նա ստացել էր Թուրքիայի հյուպատոսարանից այն բանից հետո, երբ նրա պայուսակը, որի մեջ էր նաև դիվանագիտական անձնագիրը, գողացել էին Քյոլնում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Գերմանիայի իշխանություններին ու սպառնացել պատասխան քայլեր ձեռնարկել։ Երկրի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ դատապարտել է Գերմանիայի իշխանություններին այդ միջադեպի կապակցությամբ։
armedia.am/