Գլխավոր ասամբլեան Պաղեստինի պաշտպանության ութ բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներն ՝ Իսրայելի օկուպացմանը վերջ դնելու և քաղաքական հատուկ հարցերի վերաբերյալ ասամբլեայի 4-րդ կոմիտեի առաջարկով , Պաղեստինի պաշտպանության ութ բանաձև են ընդունել:
«Ղոդս» գործակալության հաղորդման համաձայն, բանաձևերից չորսը վերաբերում են պաղեստինյան փախստականների հարցերով Միավորված ազգերի օգնության և աշխատանքների գործակալություն` UNRWA-ին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ձայների մեծամասնությամբ, մյուս չորս բանաձևերն ընդունվել են պաղեստինցիների դեմ Իսրայելի քայլերը դատապարտելու ուղղությամբ:
Այդ բանաձևերում դատապարտվել են Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմում Իսրայելի ռեժիմի ավանաշինությունը և պաղեստինցիների իրավունքների ոտնահարումը:
Դա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմը չի կարևորում միջազգային բանաձևերից ոչ մեկը և շարունակում է ավանաշինության աշխատանքները և պաղեստինցիների իրավունքների ոտնահարումը: