Գլխավոր ասամբլեան Պաղեստինի պաշտպանության ութ բանաձև է ընդունել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45856-Գլխավոր_ասամբլեան_Պաղեստինի_պաշտպանության_ութ_բանաձև_է_ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներն ՝ Իսրայելի օկուպացմանը վերջ դնելու և քաղաքական հատուկ հարցերի վերաբերյալ ասամբլեայի 4-րդ կոմիտեի առաջարկով , Պաղեստինի պաշտպանության ութ բանաձև են ընդունել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 08:48 Asia/Tehran
  • Գլխավոր ասամբլեան Պաղեստինի պաշտպանության ութ բանաձև  է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներն ՝ Իսրայելի օկուպացմանը վերջ դնելու և քաղաքական հատուկ հարցերի վերաբերյալ ասամբլեայի 4-րդ կոմիտեի առաջարկով , Պաղեստինի պաշտպանության ութ բանաձև են ընդունել:

«Ղոդս» գործակալության հաղորդման համաձայն,  բանաձևերից չորսը վերաբերում են պաղեստինյան փախստականների հարցերով Միավորված ազգերի օգնության և աշխատանքների գործակալություն` UNRWA-ին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ձայների մեծամասնությամբ, մյուս չորս բանաձևերն ընդունվել են պաղեստինցիների դեմ Իսրայելի քայլերը դատապարտելու ուղղությամբ:

Այդ բանաձևերում դատապարտվել են Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմում Իսրայելի ռեժիմի ավանաշինությունը և պաղեստինցիների իրավունքների ոտնահարումը: 

Դա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմը չի կարևորում միջազգային բանաձևերից ոչ մեկը և շարունակում է ավանաշինության աշխատանքները և պաղեստինցիների իրավունքների ոտնահարումը: