Էրդողանը պաշտպանում է ազգային արժույթը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45934-Էրդողանը_պաշտպանում_է_ազգային_արժույթը
Թուրքիայի նախագահի խոսնակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ էրդողանն իր արտարժութային բոլոր խնայողությունները փոխել է լիրայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2016 04:10 Asia/Tehran
  • Էրդողանը պաշտպանում է ազգային արժույթը

Թուրքիայի նախագահի խոսնակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ էրդողանն իր արտարժութային բոլոր խնայողությունները փոխել է լիրայի:

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահի խոսնակ Էբրահիմ Քալինը նաև նշել է, որ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ժողովրդին նույնպես կոչ է արել երկրի ազգային արժույթը պաշտպանելու նպատակով իրենց մոտ գտնվող արտարժույթը փոխել լիրայի:

Լիրան անցած նոյեմբեր ամսին կորցրեց իր արժեքի ավելի քան 10 տոկոսը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էլ տեղեկացնելով  լիրան կայունացնելուն ուղղված ծրագրերի մասին, հայտարարեց, որ այսուհետ պետական որևէ պայմանագիր չպետք է կնքվի արտարժույթով:

 Թուրքիայի տնտեսական ու ֆինանսական հարցերի փորձագետները հավատացած են, որ նման քայլերով հնարավոր չէ բարձրացնել թրքական լիրայի արժեքը, քանի որ Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքի անկման պատճառն ամեն ինչից առավել պայմանավորված է այդ երկրում քաղաքական անկայունությամբ, անապահովությամբ և տնտեսական ցածր աճով: