Սիրիայի ընդդիմադիրները դիմել են ԱՄՆ-ին ու Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46621-Սիրիայի_ընդդիմադիրները_դիմել_են_ԱՄՆ_ին_ու_Թուրքիային
Սիրիայի ընդդիմադիրները Հալեպից փախչելու համար դիմել են ԱՄՆ-ին ու Թուրքիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 15:00 Asia/Tehran
  • Սիրիայի ընդդիմադիրները դիմել են ԱՄՆ-ին ու Թուրքիային

Սիրիայի ընդդիմադիրները Հալեպից փախչելու համար դիմել են ԱՄՆ-ին ու Թուրքիային:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Հալեպի արևելյան հատվածի ուղղությամբ Սիրիայի բանակի հարձակումները կասեցնելու համար, «Շամիե ճակատ» ահաբեկչական խմբի պարագլուխ Աբու Ալի Սաղուրը դիմել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջնորդությանը:

«Շամիե ճակատ» խումբը հովանավորվում է արտասահմանյան կառավարությունների, այդ թվում` ԱՄՆ-ի ու Թուրքիայի կողմից:

Ներկա պայմաններում Թուրքիայի պետայրերին մտահոգում է այն փաստը, որ Սիրիայի բանակը համարյա իր հսկողության տակ է առել ահաբեկիչների ու ընդդիմադիրների կողմից գրավված շրջանները:

Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր, Թուրքիան ընդդիմադիր ու ծայրահեղական խմբերի գլխավոր հովանավորներից է եղել: