ԱՄՆ-ը հովանավորում է ԻԼԻՊ-ին. Բաշար Ասադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46861-ԱՄՆ_ը_հովանավորում_է_ԻԼԻՊ_ին._Բաշար_Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է.«ԱՄՆ-ի թույլտվությամբ ԻԼԻՊ-ը հարձակում իրականացրեց Պալմիրայի վրա, և ԱՄՆ-ի ուժերը ոչ մի դիմադրություն չցուցաբերեցին ԻԼԻՊ-ի հարձակման դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 13:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը հովանավորում է ԻԼԻՊ-ին. Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է.«ԱՄՆ-ի թույլտվությամբ ԻԼԻՊ-ը հարձակում իրականացրեց Պալմիրայի վրա, և ԱՄՆ-ի ուժերը ոչ մի դիմադրություն չցուցաբերեցին ԻԼԻՊ-ի հարձակման դեմ»:

Ռուսաստանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված ասուլիսում Բաշար Ասադն ասել է.«Ծանր սպառազինությամբ զինված ահաբեկիչների հարձակումը Պալմիրայի վրա ծրագրված քայլ էր, քանի որ նրանք առանց արտաքին օգնության չեին կարող նման հարձակում իրականացնել»:

«Ահաբեկիչները ԱՄՆ-ի ուղղակի աջակցությամբ կարողացել են Ռաքայից մինչև Դեյր-էլ-Զոր տասնյակ կիլոմետրեր ճանապարհը կտրելով հարձակում իրականացնել Պալմիրայի վրա».հավելել է Ասադը:

Սիրիայի նախագահը, անդրադառնալով Իրաքում Մոսուլ և Սիրիայում Ռաքա քաղաքների դեմ ԻԼԻՊ-ի կողմից իրականացրած հարձակումներում ԱՄՆ-ի ունեցած դերակատարությանը, հստակեցրել է․«ԱՄՆ-ի ռազմաօդային օժերը Մոսուլում և Ռաքայում  ոչ մի գործողություն չեն ձեռնալկել ԻԼԻՊ-ի դեմ և դա վկայում է, որ նրանք հովանավորում են ԻԼԻՊ-ին»: