Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները շարունակել են Հալեպի հարցով խորհրդակցությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46930-Իրանի_ու_Թուրքիայի_ԱԳ_նախարարները_շարունակել_են_Հալեպի_հարցով_խորհրդակցությունները
Վերջին երկու օրերի ընթացքում վեցերորդ անգամ կայացած Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցում երկու երկրի արտաքին դիվանագիտության գերատեսչությունների ղեկավարները հինգշաբթի գիշեր կրկին ընդգծել են Հալեպից խաղաղ բնակչության ապահով կերպով տարհանման և հրադադար հաստատվելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 03:23 Asia/Tehran
  • Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները շարունակել են Հալեպի հարցով խորհրդակցությունները

Վերջին երկու օրերի ընթացքում վեցերորդ անգամ կայացած Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցում երկու երկրի արտաքին դիվանագիտության գերատեսչությունների ղեկավարները հինգշաբթի գիշեր կրկին ընդգծել են Հալեպից խաղաղ բնակչության ապահով կերպով տարհանման և հրադադար հաստատվելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է. «Հալեպում հրադադարի պահպանումը կարևոր է և կողմերը պիտի հավատարիմ մնան դրան»:

Մևլութ Չավուշօղլուն ընդգծել է, որ հրադադարի հանդեպ հավատարմությունը և խաղաղ բնակչության տարհանումը կարող է օրինակ ծառայել Սիրիայում համընդհանուր հրադադարի հաստատման համար և երկարատևում կարող է քաղաքական լուծման համար հող նախապատրաստել:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն  այս հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է  Հալեպի, ինչպես նաև ահաբեկիչների հարձակումներից տուժած Սիրիայի այլ տարածքների բնակիչներին օժանդակություններ ցուցաբերելու անհրաժեշտությանը:

Ի դեպ, Սիրիայի բանակը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկում է Հալեպից ահաբեկիչների տարհանման գործողությունը:

Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքը չորս տարի տևած բախումներից և ահաբեկիչների միջոցով բռնազավթումից հետո երկու օր առաջ ազատագրվեց: