Իսրայելը ձգտում է կանխել ՄԱԿ-ում հակասիոնիստական բանաձևի վավերացումը
ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչն ասել է.«Իսրայելը ոչ մի ջանք չի խնայում ՄԱԿ-ում հակասիոնիստական բանաձևի վավերացումը կանխելու համար»:
Պաղեստինի լրատվական կենտրոնի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ՝ Դանի Դանոնը խոսել է այդ կազմակերպությունում ԱՄՆ-ի ներկայացուցիչ՝ Սամանթա Փաուերի հետ՝ ՄԱԿ-ում հակաիսրայելյան ցանկացած բանաձևի վավերացումը կանխելու հարցում Վաշինգտոնի հանձնառության մասին:
Դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի անդամները չորրորդ կոմիտեի խորհրդով, 8 բանաձև են վավերացրել ի հովանավորություն Պաղեստինի:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում բանաձև է վավերացվել «օգնություն Պաղեստինի ժողովրդին» խորագրով:Հիշյալ բանաձևում կարևորվել է Պաղեստինի ժողովրդին հատկացվող երկրների և միջազգային կազմակերպությունների տնտեսական և սոցիալական օգնությունների ավելացումը: