ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենի մարդկային աղետի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47008-ՄԱԿ_ը_զգուշացրել_է_Եմենի_մարդկային_աղետի_կապակցությամբ
Եմենի հարցերով ՄԱԿ-ի հումանիտար օգնությունների համակարգողը զգուշացրել է, որ պատերազմը շարունակվելու պատճառով, այդ երկրում տարածվում է մարդկային աղետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 15:56 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենի մարդկային աղետի կապակցությամբ

Եմենի հարցերով ՄԱԿ-ի հումանիտար օգնությունների համակարգողը զգուշացրել է, որ պատերազմը շարունակվելու պատճառով, այդ երկրում տարածվում է մարդկային աղետը:

«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ջիմի Մակ Գոլդրիկը հայտարարել է, որ Եմենի 28 միլոնանոց բնակչության կեսը տառապում է թերսնումից ևս 7 միլոնը կատարյալ սովի մեջ է:

Նա նշել է, որ Եմենի շրջափակումը շարունակվելով, այդ երկրում սով կտիրի և հիվանդությունների տարածման պատճառով, կմահանան մանուկները:

Մակ Գոլդրիկը հավաստիացրել է, որ Եմենում 18.8 միլիոն մարդ մարդասիրական օգնությունների կարիք ունի, սակայն պատերազմի և շրջափակման մեջ լինելու պատճառով, ՄԱԿ-ը դժվարանում է հումանիտար օգնություններ փոխանցել այդ երկրին:

Եմենի առողջապահության նախարարի տեղակալ՝ Նասեր Ալ-Արջելին միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել սննդամթերք և բուժման պարագաներ Եմեն տեղափոխելու համար: