ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենի մարդկային աղետի կապակցությամբ
Եմենի հարցերով ՄԱԿ-ի հումանիտար օգնությունների համակարգողը զգուշացրել է, որ պատերազմը շարունակվելու պատճառով, այդ երկրում տարածվում է մարդկային աղետը:
«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ջիմի Մակ Գոլդրիկը հայտարարել է, որ Եմենի 28 միլոնանոց բնակչության կեսը տառապում է թերսնումից ևս 7 միլոնը կատարյալ սովի մեջ է:
Նա նշել է, որ Եմենի շրջափակումը շարունակվելով, այդ երկրում սով կտիրի և հիվանդությունների տարածման պատճառով, կմահանան մանուկները:
Մակ Գոլդրիկը հավաստիացրել է, որ Եմենում 18.8 միլիոն մարդ մարդասիրական օգնությունների կարիք ունի, սակայն պատերազմի և շրջափակման մեջ լինելու պատճառով, ՄԱԿ-ը դժվարանում է հումանիտար օգնություններ փոխանցել այդ երկրին:
Եմենի առողջապահության նախարարի տեղակալ՝ Նասեր Ալ-Արջելին միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել սննդամթերք և բուժման պարագաներ Եմեն տեղափոխելու համար: