Իրանի 75 տոննա հումանիտար օժանդակությունների բեռնվածքը հանձնվել է Սիրիայի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47047-Իրանի_75_տոննա_հումանիտար_օժանդակությունների_բեռնվածքը_հանձնվել_է_Սիրիայի_ժողովրդին
ԻԻՀ-ի օժանդակության ու փրկության կազմակերպության տնօրենը տեղեկացրել է Իրանի Կարմիր մահիկի հումանիտար օժանդակությունների և դեղորայքի 75 տոննա կշռող բեռնվածքը Սիրիայի կառավարությանը հանձնվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 04:09 Asia/Tehran
  • Իրանի 75 տոննա հումանիտար օժանդակությունների բեռնվածքը հանձնվել է Սիրիայի ժողովրդին

ԻԻՀ-ի օժանդակության ու փրկության կազմակերպության տնօրենը տեղեկացրել է Իրանի Կարմիր մահիկի հումանիտար օժանդակությունների և դեղորայքի 75 տոննա կշռող բեռնվածքը Սիրիայի կառավարությանը հանձնվելու մասին:

Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Մոռթեզա Սալիմին ուրբաթ օրը հայտարարել է. «Այս բեռնվածքը պարունակում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում 400 վրաններ, 4000 ադյալ և 30 տոննա բրինձ»:

Սալիմին նշելով, որ այդ բեռնվածքի հետ միասին Հալեպ է առաքվել 5 տոննա դեղորայք:  «Առաքման ընթացքն արագացնելու ու նաև Սիրիայում կատարված համադրումները նկատի առնելով հիշյալ բեռնվածքը հանձնվել է Սիրիայի կառավարությանը»:

«Անհրաժեշտ համադրումներից հետո Սիրիա առաքման համար պատրաստ են այլ բեռնվածքներ»,-հայտարարել է ԻԻՀ օժանդակության ու փրկության կազմակերպության տնօրենը: