ՄԱԿ-ը մտահոգ է Եմենում Արաբիայի կողմից կասետային ռումբ կիրառվելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47893-ՄԱԿ_ը_մտահոգ_է_Եմենում_Արաբիայի_կողմից_կասետային_ռումբ_կիրառվելու_համար
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եմենում ընթացող պատերազմում Սաուդյան Արաբիայի կողմից կասետային ռումբեր կիրառվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է «Մեհր» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2016 15:01 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգ է Եմենում Արաբիայի կողմից կասետային ռումբ կիրառվելու համար

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եմենում ընթացող պատերազմում Սաուդյան Արաբիայի կողմից կասետային ռումբեր կիրառվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է «Մեհր» լրատվական գործակալությունը:

 Հայտարարելով, որ այդ կառույցը կընդլայնի իր հետազոտությունները Եմենում կասետային ռումբերի օգտագործման կապակցությամբ,ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաղը նշել է.«ՄԱԿ-ն իր օրակարգում է դրել երեխաների իրավունքները խախտող երկրների ամենամյա զեկույցում Սաուդյան Արաբիայի անվան ներառումը»:

 Ի դեպ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ սահմանափակ կերպով կասետային ռումբեր է օգտագործել Եմենի ռազմական կենտրոնների դեմ: Այդ երկիրը նաև հայտարարել է, որ կդադարեցնի Եմենում բրիտանական արտադրության կասետային ռումբերի կիրառումը:

Վերջերս ամերիկյան «Վաշինգտոն փոստ»  օրաթերթը բացահայտել է ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային կասետային ռումբեր վաճառվելու մասին փաստը: