Նախազգուշացում` ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարի վերաբերյալ անհիմն հայտարարությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48094-Նախազգուշացում_ԻԼԻՊ_ի_դեմ_մղվող_պայքարի_վերաբերյալ_անհիմն_հայտարարությունների_կապակցությամբ
Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Սիսթանին զգուշացրել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ընթացքում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից տարածվող անհիմն հայտարարությունների կապակցությամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 09:24 Asia/Tehran
  • Նախազգուշացում` ԻԼԻՊ-ի  դեմ մղվող պայքարի վերաբերյալ անհիմն հայտարարությունների կապակցությամբ

Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Սիսթանին զգուշացրել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ընթացքում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից տարածվող անհիմն հայտարարությունների կապակցությամբ

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Այաթոլլահ Սիսթանիի ներկայացուցիչ Շեյխ Ահմեդ Ալ-Սաֆին անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհին իրաքյան ուժերին հարված հասցնելու ուղղությամբ Մոնաֆեղին խմբավորման ջանքերին, ասել է. «Այս խմբավորման խափանարարություններից և անհիմն հայտարարություններից ոչինչ չի փոխվելու»:

Նաջաֆ Աշրաֆի հոգևոր կենտրոնի առաջնորդներից Այաթոլլահ Մոհամմեդ Թաղի Մոդառեսին  աշխարհի կաթոլիկների առաջնորդին կոչ է արել դիմադրել ռասիզմի հողի վրա կրոնի անվան ներքո ներկայացվող պահանջներին, որոնք բխում են ծայրահեղականների շահերից:

«Առկա ճգնաժամերի կարգավորումը հնարավոր չէ առանց բամակողմանի համագործակցության և առանց նրա, որ մարդկությունը պաշտոնապես ճանաչի միմյանց»,-ընդգծել է Այաթոլլահ Մոհամմեդ Թաղի Մոդառեսին:

Իրաքի Նաջաֆ Աշրաֆ հոգևոր կենտրոնի առաջնորդն ահաբեկչության դեմ ջանքերը համադրելու համար միջազգային կազմակերպություն ստեղծելու պահանջ ներկայացնելով, հավելել է. «Համաշխարհային  համագործակցությունը ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի լավագույն ուղին է համարվում». ասել է նա: