Սպանվել է Թուրքիայի իշխող կուսակցության ավագ անդամը
(last modified Sat, 24 Dec 2016 13:41:56 GMT )
Դեկտեմբեր 24, 2016 17:11 Asia/Tehran
  • Սպանվել է Թուրքիայի իշխող կուսակցության ավագ անդամը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ավագ անդամներից մեկը սպանվել է զինված անձանց կողմից: Այդ մասին հայտնել են այդ երկրի անվտանգության աղբյուրները:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ավագ անդամ Յիլմազ Բուլութը սպանվել է զինված անձանց կողմից:

«Ալ-Մայադին» հեռուստատեսությունը հաղորդել է, որ Անկարայի Չանաքայա շրջանում զինված անձինք կրակ են բացել «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Յիլիմազ Բուլութի վրա, ինչի արդյունքում է նա մահացել է:

Թուրքիայի ոստիակությունը հայատարարել է, որ հետաքննություններ են սկսել սպանության հեղինակներին ձերաբակալելու համար:

«Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Յիլմազ Բուլութի սպանությունը կատարվել է այնպիսի պայմաններում, երբ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը Ստամբուլում ունեցած ելույթի ընթացքում շեշետել է Թուրքիայի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների գոյության մասին: