Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարները քննարկել են Աստանայում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների նախապատրաստումը
Դեկտեմբեր 28, 2016 09:14 Asia/Tehran
Թուրքական Haberturk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։
Կողմերը քննարկել են Սիրիայում բանակցությունների նախապատրաստումը, որոնց պլանավորված է անցկացնել Աստանայում։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Չավուշօղլուն Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պայմանավորվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Սիրիայի վերաբերյալ խաղաղության բանակցությունները Աստանայում շարունակելու համար։
1in.am
Պիտակ