Դամասկոսում ականանետից կրակ են արձակել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48796-Դամասկոսում_ականանետից_կրակ_են_արձակել_Ռուսաստանի_դեսպանատան_ուղղությամբ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ականանետից կրակ է արձակվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2016 19:08 Asia/Tehran
  • Դամասկոսում ականանետից կրակ են արձակել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ականանետից կրակ է արձակվել:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը ` հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությանը:

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարության համաձայն` հարձակումը կազմակերպվել է Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը սաբոտաժի ենթարկելու նպատակով:

Դեսպանատունը ականանետից գնդակոծվել է երկու անգամ, արկերից մեկը ընկել է դեսպանատան բակում, իսկ մյուսը դեսպանատան շենքից փոքր-ինչ հեռու:

Հարձակման հետեւանքով վիրավորներ եւ սպանվածներ չկան:

Armenpress.am