Ամիր Աբդոլլահյան. Ահաբեկիչների խաղաթղթով խաղալը նման է կրակի հետ խաղալուն
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ քննադատելով ահաբեկիչներին փրկել ցանկացող որոշ կողմերին, նշել է, որ ահաբեկիչների խաղաթղթով խաղալը նման է կրակի հետ խաղալուն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թեհրանում Բաշար Ջաըֆարիի հետ հանդիպման ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար կարևոր է սիրիական երկխոսությունը : «Սիրիայում ահաբեկիչների համախմբումը հակասում է Սիրիայի ու տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը». ասել է նա:
Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ ԻԻՀ ռազմավարությունը միշտ եղել է տարածաշրջանի ու իսլամական բոլոր երկրների հետ համակողմանի համագործակցությունների ընդլայնումը: «Թեհրանը մինչև Սիրիայում քաղաքական լուծման լիարժեք իրագործումը կշարունակի իր հովանավորությունը». ասել է նա:
«Իրանն ու Սիրիան որպես իսլամ աշխարհի երկու կարևոր երկրներ և դիմադրության առանցքի հովանավորներ հարուստ ու ռազմավարական հարաբերություններ ունեն»,-նշել է Ամիր Աբդոլլահյանը խոր, բարեկամական ու պատմական համարելով ԻԻՀ-ի ու Սիրիայի հարաբերությունները:
Հանդիպման ժամանակ Բաշար Ջաըֆարին անդրադարձել է որպես ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի դաշնակից ԻԻՀ կարևոր դերակատարությանն, ասելով. «ԻԻՀ-ն թաքֆիրական հոսանքի ու ահաբեկչության դեմ պայքարի հարցում հառաջատար երկրներից է համարվում»: