ՄԱԿ-ը մտահոգվում է, որ Դամասկոսում կարող է հիվանդությունների համաճարակ սկսվել
Դամասկոսի բնակիչները մեկուսակցված են կենտրոնական ջրամատակարարումից արդեն մեկ շաբաթ և ստիպված են ջուր գնել մասնավոր ընկերություններից, որոնց արտադրանքի որակը չի վերահսկվում:
Այդ մասին հաղորդել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչությունում: Համաշխարհային կազմակերպությունում մտավախոթյուն կա, որ որ դա կարող է հանգեցնել ջրի միջոցով փոխանցվող համաճարակի:
«Դեկտեմբերի 22-ից Դամասկոսի բնակիչները մեկուսացվել են կենտրոնական ջրամատակարարումից և ստիպված են ջուր գնել մասնավոր ընկերություններից, որոնց գներն ու որակը չի վերահսկվում: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ը մտահոգված է ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածման հավանականությամբ, հատկապես երեխաների շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում:
Դամասկոսը սնուցող հիմնական ջրային աղբյուրը Ային-ալ-Ֆիջի աղբյուրն է Վադի-Բարադա դաշտավայրում: Անցած շաբաթ ահաբեկիչները պայթեցրել են գլխավոր ջրագիծը, ինչը խախտել է ջրամատակարարումը: Վերջին օրերին սիրիական բանակը պայքարում է ջրի աղբյուրների նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու համար:
Tert.am