Սիրիայի բանակը փորձում է հետ վերցնել Թադմոր քաղաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48862-Սիրիայի_բանակը_փորձում_է_հետ_վերցնել_Թադմոր_քաղաքը
Սիրիայի բանակի հրետանին և ռուսական կործանիչները Հոմս նահանգում գտնվող Թադմոր քաղաքը հետ վերցնելու համար հարձակվել են քաղաքի և Հոմս նահանգի արևելյան արվարձանի մերձակա տարածքներում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2016 13:21 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը փորձում է հետ վերցնել Թադմոր քաղաքը

Սիրիայի բանակի հրետանին և ռուսական կործանիչները Հոմս նահանգում գտնվող Թադմոր քաղաքը հետ վերցնելու համար հարձակվել են քաղաքի և Հոմս նահանգի արևելյան արվարձանի մերձակա տարածքներում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչների վրա:

 

 

Press Tv հեռուստաընկերությունը հաղորդում է. Սիրիայի զինվորական աղբյուրների փոխանցմամբ` այդ տարածքների ռմբակոծումը կարող է շարունակվել երկու օր, որից հետո կմեկնարկեն Սիրիայի  ու նրա դաշնակիցների զինված ուժերի ցամաքային գործողությունները:

Սիրիայի հարավային Դարաա արվարձանում գտնվող Թաֆասի շրջանում այդ երկրի բանակային ուժերի կողմից «Ջեյշ ալ -Մաաթազ»ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա իրականացված հարձակումների հետևանքով սպանվել են  խմբավորման մի քանի պարագլուխներ:

Սիրիայի «Դեմոկրատական միության» ուժերը ներկայացնող քուրդ և արաբ զորայինների կոալիցիան այսօր հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից՝  Աբու Ջանդալ ալ-Քուվեյթին սպանվել է Սիրիայի հյուսիսային շրջանում ահաբեկիչների և քուրդ զորայինների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում:

«Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակել են Դամասկոսում ՌԴ դեսպանության ուղղությամբ ,որի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: