Սիրիայի բանակը փորձում է հետ վերցնել Թադմոր քաղաքը
Սիրիայի բանակի հրետանին և ռուսական կործանիչները Հոմս նահանգում գտնվող Թադմոր քաղաքը հետ վերցնելու համար հարձակվել են քաղաքի և Հոմս նահանգի արևելյան արվարձանի մերձակա տարածքներում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչների վրա:
Press Tv հեռուստաընկերությունը հաղորդում է. Սիրիայի զինվորական աղբյուրների փոխանցմամբ` այդ տարածքների ռմբակոծումը կարող է շարունակվել երկու օր, որից հետո կմեկնարկեն Սիրիայի ու նրա դաշնակիցների զինված ուժերի ցամաքային գործողությունները:
Սիրիայի հարավային Դարաա արվարձանում գտնվող Թաֆասի շրջանում այդ երկրի բանակային ուժերի կողմից «Ջեյշ ալ -Մաաթազ»ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա իրականացված հարձակումների հետևանքով սպանվել են խմբավորման մի քանի պարագլուխներ:
Սիրիայի «Դեմոկրատական միության» ուժերը ներկայացնող քուրդ և արաբ զորայինների կոալիցիան այսօր հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից՝ Աբու Ջանդալ ալ-Քուվեյթին սպանվել է Սիրիայի հյուսիսային շրջանում ահաբեկիչների և քուրդ զորայինների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում:
«Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակել են Դամասկոսում ՌԴ դեսպանության ուղղությամբ ,որի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: