Սիրիայի պատերազմը դարձել է միջազգային ճգնաժամ
ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերեսն ասել է.«Սիրիայի ճգնաժամը դարձել է քաղցկեղ աշխարհի համար»: Այս մասին հաղորդում է Press Tv հեռուստաընկերությունը:
Սիրիայի ճգնաժամը շատ լուրջ վտանգ համարելով ողջ աշխարհի համար, Անտոնիո Գուտերեսը նշել է.«Այս ճգնաժամը միայն այն դեպքում կկարգավորվի ,երբ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի»:
Նշելով , որ Սիրիայի ճգնաժամը դարձել է ուռուցք ողջ աշխարհի համար, Գուտերեսը հույս է հայտնել ,որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կկարգավորեն Սիրիայի հարցի շուրջ իրենց տարաձայնությունները:
Անտոնիո Գուտերեսը 2016 թվականի նոյեմբերին հանդիպել է ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել:
Անտոնիո Գուտերեսը ,ով հունվարի 1-ին որպես ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար կփոխարինի Պան Գի Մունին, պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու աշխարհի երկրների հարաբերությունների բարելավմանը և անվստահության վերացմանը: